Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Անգլիական նավերը պատրա՞ստ են բարձրանալ Հայկական լեռները

Անգլիական նավերը պատրա՞ստ են բարձրանալ Հայկական լեռները
10.03.2024 | 17:40

Մեծ Բրիտանիայի ՊՆ փոխնախարար Ջեյմս Հիփփին հայտարարել է, որ ամբողջությամբ աջակցում է Երևանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության սառեցման որոշմանը և Լոնդոնը կօգնի Հայաստանին, եթե նրան սպառնա Ռուսաստանը:

Դասականը կասեր՝ իյա, իրո՞ք...

Հիմա հասկանալի է, որ Նիկոլի վերջին հակառուսական դեմարշները Լոնդոնի հրահանգներն են և Մյունխենում Մեծ Բրիտանիայի թիվ ՄԵԿ շպիոնի՝ Ռիչարդ Մուրի և Նիկոլի հանդիպումը պատահական չէր: Մյունխենում Մուրը հերթական հանձնարարականներն է իջեցրել Նիկոլ Անհողին:

Պարզվում է, դարերով հայերին ԱՏՈՂ անգլոսաքսերը հիմա պատրաստ են Հայաստանի կողքին կանգնել:

Պարզվում է ադրբեջանական նավթի արտահանման և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի «տեր» Լոնդոնը պատրաստ է օգնել Երևանին:

Լոնդոնի ակտիվացումը կործանարար է լինելու Հայաստանի համար:

Պատմություն չիմացող անգրագետներին հիշեցնեմ, որ 19-րդ դարի 90-ական թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ, 1896-ին Մեծ Բրիտանիայի ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ և հայատյաց վարչապետ Սեսիլ Սոլսբերին անդրադառնալով վերը նշված իրադարձություններին և Լոնդոնի արձագանքին հայտարարել էր.

«Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռներ»:

Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիրը Մեծ Բրիտռանիան է և իր գեներալ Թոմսոնն են…

Հիմա, պարզվում է, երբ պատմական Հայաստանից մնացել է ընդամենը 10 տոկոսը, չարագործ Մեծ Բրիտանիայի «նավերը», որ ՄՇՏԱՊԵՍ գործել են Հայաստանի և հայերի դեմ, հիմա պատրաստ են բարձրանալ Հայկական լեռները:

Համոզված եմ՝ դրա գինը լինելու է Հայաստանի կործանումը և հայերի մասսայական բռնագաղթը:

Լոնդոնին ահավոր պետք է Հայաստանն առանց հայերի, որ ընդհանուր պլացդարմով Թուրքիայի և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ միասին անցնեն Ռուսսատանի դեմ հարձակման...

Դե իսկ Մոսկվան է զբաղված է...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1764

Մեկնաբանություններ